|
|
Արդար
Բնակարանավորման
Ամսական
Խորհուրդ
Արդար Բնակարանավորման
հայերեն խորհուրդները փոստով ստանալու համար ձեր անունը և հասցեն ուղարկեք
fairhousing@mhas-la.org-ին կամ
հետևյալ հասցեով:
Fair
Housing Tip of the Month - Armenian
Mental Health Advocacy Services,
3255
Wilshire Blvd., Suite 902
Los Angeles, CA 90010
Հավելյալ
տեղեկության
համար
դիմեք
Carey Stone-ին: (213) 389-2077, ext. 15
(cstone@mhas-la.org)
Արդար
Բնակարանավորման
օրենքը
արգելում
է
հետևյալ
առանձնահատկություններով
բնակարանային
խտրականությունը՝
Ցեղ,
կրոնք,
ազգային
ծագում,
գույն,
սեռ,
ամուսնական
կարգավիճակ*,
նախնիներ*,
ընտանեկան
կարգավիճակ,
անկարողություն,
սեռային
հակում*,
եկամտի
աղբյուր:*
*
Նշում
է
խտրականության
արգելված
հիմք
Կալիֆորնիայում,
բայց
ոչ
դաշնային
օրենքի
ներքո:
Հրաժարում՝
Արդար
Բնակարանավորման
Ամսական
Խորհուրդի
ծրագիրը
հետապնդում
է
կրթական
նպատակներ
միայն
և
չի
կազմում
օրինական
խորհուրդ:
Եթե
օրինական
հարց
ունեք,
խնդրում
ենք
դիմել
MHAS-ին
կամ
ձեր
ընտրած
որևէ
դատապաշտպանի:
Արդար
Բնակարանավորման
Ամսական
Խորհուրդը
ֆինանսավորվել
է
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքի
Արդար
Բնակարանվորման
Նախաձեռնության
Ծրագրի
հատկացման
միջոցով
(Հատկացում
#FH400G10022):
«Ես
բնակվում
եմ
հարկաբաժիններով
մի
ընդարձակ
շենքում
և
կարգն
այն
է,
որ
կարող
ենք
ներսուդուրս
անել
միայն
գլխավոր
մուտքից:
Հաճախ
պատահում
է,
որ
մեծ
թվով
անձինք
կանգնած
լինեն
գլխավոր
մուտքի
մոտ
և
իմ
անկարողության
պատճառով
ինձ
խիստ
անհանգստացնում
է
այդ
մարդկանց
մոտ
լինելը
գնալուց
և
գալուց:
Ես
ժամադրություններ
եմ
բաց
թողել,
քանի
որ
չափից
ավելի
վախենում
եմ
տունս
թողնել՝
ստիպված
լինելով
անցնել
գլխավոր
մուտքից
և
դեմ
առ
դեմ
գալ
անծանոթ
մարդկանց:
Ես
կառավարչությունից
խնդրել
եմ,
որ
ինց
թողնեն
օգտագործել
հետևի
դուռը,
բայց
նրանք
ոչ
են
ասել:
Ի՞նչ
պետք
է
անեմ»:
Օրենքն
ասում
է՝
Արդար
բնակարանավորման
օրենքները
պահանջում
են,
որ
բնակարան
մատակարարողները
բացառություններ
թույլ
տան
կարգերից,
երբ
դրանք
և՛
տրամաբանական
են,
և՛
անհրաժեշտ,
թույլատրելու
համար,
որ
անկարողություն
ունեցող
անձը
ապրի
բնակարանում:
Այս
բացառությունները
կոչվում
են
«տրամաբանական
հարմարություններ»:
Ըստ
օրենքի,
վարձակալը
պետք
է
խնդրի
հարմարությունը
և
ցույց
տա,
որ
իր
անկարողությունը
այն
անհրաժեշտ
է
դարձնում,
իսկ
տանտերը
պետք
է
ընդառաջի
խնդրանքին,
բացի
եթե
այն
խիստ
դժվարին
կամ
խիստ
ծախսալից
է
(կոչվում
է
«անտեղի
բեռ»)
կամ
ընկնում
է
ամբողջովին
բիզնեսի
սովորական
ընթացքից
դուրս
(կոչվում
է
«հիմնական
փոփոխություն»):
Ինչ
անել՝
Ձեր
շենքի
կառավարչության
բացատրեք,
որ
դուք
անկարողություն
ունեք,
որը
ձեզ
ահագին
անհանգստություն
է
պատճառում,
երբ
ստիպվում
եք
անցնել
գլխավոր
դռան
մոտ
կանգնած
մարդկանց
միջով:
Թույլատվություն
խնդրեք
հետևի
դուռը
օգտագործելու
համար
որպես
տրամաբանական
հարմարություն:
Լավ
կլինի,
որ
խնդրանքը
ներկայացնեք
գրավոր,
այն
թվագրելով
և
ստորագրելով:
Կառավարչությունը
թերևս
նամակ
խնդրի
ձեզ
առողջապահական
խնամք
կամ
ծառայություն
մատակարարողից՝
հաստատելու
համար,
որ
անկարողություն
ունեք
և
այն
դժվարացնում
է
մարդկանց
կողքին
գտնվելը:
Եթե
կառավարչությունը
մերժի
ձեր
խնդրանքը,
իմացեք,
թե
ինչու՛,
և
փորձեք
կառավարչության
հետ
գործակցաբար
գտնել
մի
հարմարություն,
որը
գործնական
լինի
երկուսիդ
համար:
Կառավարչությունը
թերևս
ունենա
օրինական
ապահովական
մտահոգություններ
հետևի
դուռը
չօգտագործելու
համար:
Որոնեք
ստեղծագործ
լուծումներ,
որոնք
վերացնեն
կառավարչության
մտահոգությունները
և
միաժամանակ
համապատասխանեն
ձեր
կարիքներին:
Եթե
չեք
կարողանում
երկուստեք
ընդունելի
լուծման
հանգել
և
գտնում
եք,
որ
ձեզ
բնակարան
մատակարարողը
ձեզ
հետ
չի
գործում
բարի
կամեցողությամբ՝
ընդունելի
լուծում
գտնելու
կապակցությամբ,
կարող
եք
գանգատ
ներկայացնել
տեղական
արդար
բնակարանավորման
գործակալության,
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
կամ
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD):
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Իմ տանտիրոջ զրկում են
սեփականության իրավունքից, քանի որ չի կարողացել կատարել իր մորդգեջի
վճարումները: Ես վախենում եմ հարկադրական հեռացումից, քանի որ ունեմ լուրջ
անկարողություն և դա նոր բնակարան որոնելը դարձնում է խիստ դժվարին: Կարո՞ղ եմ
լրացուցիչ ժամանակ խնդրել որպես տրամաբանական հարմարություն: Ինչքա՞ն ժամանակ
ունեմ: Ի՞նչ են իմ իրավունքները»:
Օրենքը ասում է՝
2009 թ. Կոնգրեսը
անցկացրեց դաշնային Զրկման Դեպքում Վարձակալի Պաշտպանություն Ակտը (PTFA),
որպեսզի զրկման ենթարկված կալվածներում բնակվող վարձակալներին լրացուցիչ
ժամանակ տա բնակության նոր վայր գտնելու համար: Դժբախտաբար, շատեր անազնիվ են և
աղավաղում են օրենքը՝ վարձակալներին զրկելու համար այդ իրավունքներից, որպեսզի
նրանց արագորեն դուրս անեն իրենց կալվածից:
Վարձակալը երբեմն
ծանուցագիր է ստանում դրամատնից կամ նոր սեփականատիրոջից, որը սխալ է
ներկայացնում օրենքը և հրահանգում է, որ վարձակալը դուրս գա 3
օրից: Հետևաբար, շատ
կարևոր է, որ հասկանաք որպես վարձակալ ձեր իրավունքները սեփականության
իրավունքից զրկման ենթակա կալվածում:
PTFA-ի
ներքո, եթե վարձակալագիր ունեք և շարունակում եք ձեր վարձը վճարել, նոր
սեփականատերը ձեզ չի կարող արտաքսել ձեր վարձակալագիրը լրանալուց առաջ, բացի
եթե ծրագրում է ինք փոխադրվել և զբաղեցնել ձեր բնակարանը: Նման դեպքում, նա
պարտավոր է ձեզ ներկայացնել առնվազն 90-օրյա
ծանուցագիր:
Եթե ունեք ամսից ամիս
նորոգվող վարձակալագիր, նոր սեփականատերը նույնպես ձեզ կարող է տալ 90-օրյա
ծանուցագիր, անկախ նրանից, թե ով կբնակվի այնտեղ: Եթե ձեզ չհաջողվի վարձը
վճարել կամ եթե թերանաք վարձակալագրի մեջ, ձեզ կարող են հեռացնել եռօրյա
ծանուցագրով, ինչպես որ կպարտավորվեիք անել մինչև անգամ եթե կալվածը զրկված
չլիներ սեփականության իրավունքից:
Մինչև անգամ զրկումից հետո արդար բնակարանավորման օրենքը պահանջում է, որ նոր
տանտերը նկատի առնի հարմարության խնդրանքը և շնորհի խնդրված հարմարությունը՝
եթե տրամաբանական է այն: Տրամաբանական հարմարությունը կարգերի կամ
ընթացակարգերի այնպիսի փոփոխություն է, որը անկարող անձին բնակարանի
մատչելիության հավասար պատեհություն է ընծայում: Այն պետք է անհրաժեշտ լինի
անկարողության պատճառով և չի կարող անտեղի բեռ դառնալ տանտիրոջ շալակին (ով էլ
որ լինի կալվածի սեփականատերը):
Ի՞նչ անել՝
Եթե
չեք կարող հեռանալ
90
օրվա
ընթացքում ձեր անկարողության պատճառով, կարող եք երկարաձգում խնդրել որպես
տրամաբանական հարմարություն: Կարող եք առարկել, որ լրացուցիչ ժամանակը ձեզ
հարկավոր է, քանի որ պարզապես ուրիշ տեղ չեք կարող գտնել
90
օրում՝
քանի որ ձեր անկարողությունը խիստ դժվարացնում է բնակարան որոնելը, կամ քանի որ
ձեր անկարողությունը ձեզ հարկադրում է գտնել շատ որոշակի տեսակի բնակարան
(ինչպես՝ անվաթոռի հարմարություն ունեցող բնակարանը): Թերևս հիվանդանոցում էիք
գտնվում և զրկման մասին իմացել եք ընդամենը բնակարանը դատարկելու ժամկետից մի
ամիս առաջ, ուստի և ձեզ հարկավոր է լրացուցիչ ժամանակ: Սակայն և այնպես, նոր
սեփականատերը կարող է պատասխանել, որ այդ խնդրանքը տրամաբանական չէ, քանի որ
կալվածը վաճառելու համար սպասելը առաջացնում է ավելի մեծ ծախքեր, քան
տրամաբանորեն հնարավոր է ակնկալել, որ տանտերը հանձն առնի: Լրացուցիչ ժամանակի
համար խնդրանքը կարող է շնորհվել կամ ոչ: Եթե նոր սեփականատերը ձեր հեռացման
համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակը չշնորհի ձեզ, կարող եք գանգատ ներկայացնել:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Ես բժշկական մարիհուանայի
համար դեղատոմս ունեմ՝ իմ ֆիզիկական անկարողությանը օգնելու համար: Վերջերս, ես
լսեցի իմ տանտիրոջը, որը մի հարևանի ասում էր, որ ատում է մարիհուանա
ծխողներին, և ես վախենում եմ, որ ինձ կարտաքսեն այն օգտագործելու դեպքում: Իմ
ընկերն ինձ ասաց, որ եթե իմ անկարողությանը օգնելու նպատակով օգտագործեմ
բժշկական մարիհուանան, օրենքը տանտիրոջից պահանջում է թույլատրել, որ այն
օգտագործեմ: Ճի՞շտ է դա»:
Օրենքը ասում է՝
Ձեր տանտերը ընթացիկ
օրենքի ներքո ձեզ ՉՊԵՏՔ է թույլատրի բժշկական մարիհուանայի օգտագործումը:
Սովորաբար, տանտիրոջից պահանջվում է փոփոխություններ կատարել կանոնակարգերի և
քաղաքականության մեջ՝ անկարող անձին հնարավորություն տալու, որ բնակվի
բնակարանում, եթե այդ փոփոխությունները անհրաժեշտ են՝ հիմնվելով անձի
անկարողության վրա, և եթե փոփոխությունները տրամաբանական են: Կանոնակարգերի այս
փոփոխությունները կոչվում են «տրամաբանական հարմարություններ»: Մարդիկ խնդրել
են, որ տանտերերը թույլատրեն բժշկական մարիհուանայի օգտագործումը որպէս
տրամաբանական հարմարություն, բայց մինչև օրս օրենքը բժշկական մարիհուանան որպես
տրամաբանական հարմարություն օգտագործելու հարցում չի զորակցում վարձակալի
իրավունքին: Պատճառն այն է, որ մարիհուանան մնում է թմրանյութ դաշնային օրենքի
ներքո, և դժվար թե տրամաբանական համարվի պարտադրել տանտիրոջը, որ ընդունի մի
բան, որը անօրինական է դաշնային օրենքի ներքո, մինչև անգամ եթե նահանգը
վավերացրել է այն:
Ի՞նչ անել՝
Եթե ձեր տանտերը առարկի
բժշկական մարիհուանայի որպէս տրամաբանական հարմարություն օգտագործմանը, կարող
եք այնուամենայնիվ գանգատ ներկայացնել ձեր տեղի արդար բնակարանավորման
իրավապաշտպան գործակալության կամ նահանգի Արդար Աշխատանքային և Բնակարանային
Լսումի Բաժանմունքին (DFEH):
Սակայն շատ հավանական է, որ ձեր գանգատը ոչ մեկ օրենքի պարտադրման ենթարկի
տանտիրոջը, բայց DFEH-ը
սիրով ընդունում է մարդկանց ներկայացրած գանգատները, քանի որ օրենքը դեռևս
զարգանում է այս մարզում:
Եթե
բնակվում եք դաշնային միջոցներով օժանդակված բնակարանում, օգտակար կլինի
իմանալ, որ չնայած դաշնային ոչ-խտրականության օրենքները հանրային
բնակարանավորման իշխանություններից չեն պահանջում թույլատրել բժշկական
մարիհուանայի օգտագործումը որպես տրամաբանական հարմարություն, Բնակարանավորման
և Քաղաքաշինության Բաժանմունքը
(HUD) 2011
թ. հունվարին հրապարակել է մի հուշագիր, հայտարարելով, որ հանրային
բնակարանավորման իշխանությունները կարող են իրենց հայեցողությամբ արտաքսել կամ
հետ կանգնել արտաքսելուց բժշկական մարիհուանա օգտագործող որևէ անձի:
Սա
նշանակում է, որ բժշկական մարիհուանայի օգտագործումը կարող է առաջնորդել ձեր
բնակարանը կորցնելուն, բայց որոշումը թողնվում է տվյալ բնակարանավորման
իշխանությանը:
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Ես հինգ
տարի է ինչ գտնվում եմ այս երկրում և անգլերենը իմ առաջին լեզուն չէ:
Ներկայումս, նոր բնակարան եմ փնտրում: Ամեն անգամ զանգահարելուց և հարց տալուց
«Վարձու է» գովազդի մասին, տանտերն ինձ ասում է, որ այն վարձվել է արդեն: Փորձի
համար, ես առանց ակցենտի խոսող մի գործընկերոջից խնդրեցի զանգահարել համարներից
մեկով՝ այն բանից հետո, երբ ինձ ասել էին, որ բնակարանը վարձվել է: Իմ
գործընկերոջը ասել էին, որ բնակարանը տրամադրելի է և նրան ժամադրություն էին
տվել՝ բնակարանը տեսնելու համար: Արդյո՞ք իմ դեմ խտրականություն է գործադրվում
իմ ակցենտի պատճառով: Արդյո՞ք այս անօրինական է: Ի՞նչ կարող եմ անել»:
Օրենքն
ասում է՝
Հնարավոր
է, որ ձեզ նկատմամբ խտրականություն է կիրառվում ազգային ծագման հիմքի վրա, և սա
օրինական չէ: Երբ տանտերը պոտենցիալ վարձակալին ասում է, որ բնակարանը
տրամադրելի չէ այդ անձի ձայնը լսելուց հետո, այնինչ բնակարանը իրականում
տրամադրելի է (ինչպես թվում է պարագան այստեղ), ըստ երևույթին տանտերը
խտրականություն է գործադրում ձեզ դեմ՝ հիմնվելով ձեր ակցենտի, թերևս նաև ձեր
անվան վրա: Ազգային ծագման կամ ազգության հիմքի վրա խտրականությունը անօրինական
է: Ազգային ծագման կամ ազգության հիմքի վրա խտրականության այլ ձևերից են
դիմողից նրա սոցապ համարը, անցագիրը կամ ծննդյան վկայականը խնդրելը (եթե սրանք
չեն պահանջվում բոլոր դիմողներից), կամ հայտարարելը, որ դիմողը թերևս ավելի
հանգիստ զգա քաղաքի մեկ այլ շրջանում:
Ի՞նչ անել՝
Եթե
գտնում եք, որ ենթարկվում եք բնակարանային խտրականության, կարող եք
խտրականության գանգատ ներկայացնել
ձեր տեղի արդար բնակարանավորման գործակալության, Կալիֆորնիայի Արդար
Աշխատանքային և Բնակարանային Լսումի Բաժանմունքին
(DFEH),
կամ դաշնային Բնակարանավորման և Քաղաքաշինության Բաժանմունքին
(HUD):
Այս գործակալություններից մեկը կկարողանա տանտիրոջ հետ բանակցել, որպեսզի
թույլատրի, որ բնակվեք տվյալ որոշակի բնակարանում կամ նրա նման բնակարանում:
Նույնպես, տանտերը կարող է պատժի ենթարկվել բնակարանային խտրականություն
կիրառելու պատճառով:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Ի՞նչ պետք է անեմ, եթե
բնակարանի համար եմ դիմում և տանտերը ինձ հարցնում է, որ երբևէ բուժվե՞լ եմ
հոգեկան հիվանդության համար: Պարտավո՞ր եմ նրան այս տեսակի անձնական
տեղեկություն տալ»:
Օրենքն ասում է՝
Պարտավոր չեք այս հարցին
պատասխանել: Ի դեպ, ձեր հոգեկան առողջության մասին հարց տվող տանտերը
ոտնակոխում է դաշնային և նահանգային արդար բնակարանավորման օրենքները: Ըստ
արդար բնակարանավորման օրենքների, անձի անկարողության մասին իմանալու նպատակով
հարց տալով տանտերը գործում է օրենքի դեմ: Օրենքի դեմ գնացող տանտիրոջ ուրիշ
հարցերից են ձեր ցեղը, գույնը, կրոնքը, սեռը, ազգային ծագումը, ընտանեկան
կարգավոճակը, ամուսնական կարգավիճակը, եկամտի աղբյուրը, ֆիզիկական
անկարողությունը, նախնիները և սեռական հակումները:
Ինչ անել՝
Այսպիսի անօրինական հարցին
պատասխանելու կերպերից մեկն է հարցի ուղղությունը փոխելը: Կարող եք ասել. «Դա
անձնական տեղեկություն է: Հաճույքով կպատասխանեմ որպես վարձակալ իմ
համապատասխանությանը վերաբերվող հարցերին»: Եթե տանտերը համառորեն աշխատում է
անօրինական տեղեկություն քաղել ձեզանից, կարող եք գանգատ ներկայացնել:
Բացառություն՝
Կան բնակարանային
ծրագրեր, որոնք բնակարանով են ապահովում անկարող անձանց կամ հատուկ
անկարողության տեր անձանց: Եթե բնակարանի համար դիմեք այս ծրագրերից մեկի
միջոցով, տանտիրոջը թույլատրվում է հարցնել, թե արդյո՞ք պայմանունակ եք:
Օրինակ, եթե դիմեք անկարող անձանց համար սահմանված բնակարան ստանալու, տանտերը
կարող է հարցնել, որ ունե՞ք անկարողություն, բայց չի կարող հարցնել, թե ի՛նչ
որոշակի անկարողություն ունեք: Եթե դիմեք Բնակարանային Պատեհություններ ՍԻՏԱյով
Անձերի Համար
(HOPWA) ծրագրին,
տանտերը կարող է հարցնել, որ ՍԻՏԱ ունե՞ք, բայց չի կարող հարցնել ձեր
T-բջիջների քանակի
մասին:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
6-ին
Խորհուրդ
Վարձակալագրի
Խզումը Որպես Տրամաբանական Հարմարություն

«Մեկ
տարվա վարձակալագիր ստորագրելուց հետո, վեց ամիս առաջ ես փոխադրվեցի իմ նոր
բնակարանը: Անցնող մի քանի ամիսների ընթացքում, իմ հոգեկան կայունությունը
ահագին վատթարացավ, գլխավորապես իմ վերևի հարևանների պատճառած ստրեսի
հետևանքով, որովհետև մինչև ուշ գիշեր բարձրաձայն երաժշտություն են նվագում: Երբ
կառավարչին գանգատվում եմ, նա պարզապես նրանց ասում է, որ ես գանգատվել եմ, և
նրանք այնուհետև սպառնում են ինձ: Նրանք շատ վատ բնավորություն ունեն և
հավատացած եմ, որ վնաս են հասցրել իմ մեքենային: Ես վախենում եմ ոստիկանություն
զանգահարել, և չեմ կարծում, որ կարող եմ այստեղ իմ բնակությունը շարունակել: Իմ
հոգեբույժն ինձ ասում է, որ ինձ հարկավոր է դուրս գալ իմ հոգեկան առողջության
համար, բայց ես ի վիճակի չեմ խզել վարձակալագիրը: Ի՞նչ կարող եմ անել»:
Օրենքն
ասում է՝
Արդար
բնակարանավորման օրենքները զորակցում են հաշմանդամ վարձակալին, որ կանուխից խզի
վարձակալագիրը և խուսափի նյութական տույժից, որը սովորաբար պատահում է
վարձակալագիրը ժամանակից շուտ դադարեցնելու հետևանքով, երբ անհրաժեշտ է այդպես
անել ուղղակի հաշմանդամությանը առնչվող պատճառներով: Սա տրամաբանական
հարմարության կամ կանոնակարգերի փոփոխման սովորական պարագա է, որպեսզի
հաշմանդամ անձին ընձեռի բնակարանավորման հավասար պատեհություն:
Ի՞նչ անել՝
Այս
դեպքում, ձեզ թերևս հարկավոր լինի մի նամակ ձեր հոգեբույժից, որը բացատրի, թե
ներկա դրությունը վնասում է ձեր հոգեկան առողջության և որ ձեր հոգեկան
հաշմանդամության հետևանքով անհրաժեշտ է, որ ձեզ թույլատրեն ձեր
վարձակալությունից դուրս գալ կանուխից: Եթե ձեր տանտերը մերժի ընդունել
տրամաբանական հարմարության այս խնդրանքը, թերևս ցանկանաք կապ հաստատել
դատապաշտպանի հետ կամ գանգատ ներկայացնել:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Իմ
տանտերը վերջերս իմ բնակարանը եկավ վերանորոգումներ կատարելու համար և
զայրացավ, երբ կրոնական սեղան տեսավ: Ինձ ասաց, որ պետք է կազմալուծեմ այն, և
իրոք խիստ կոպիտ էր: Արդյո՞ք նա իրավունք ունի ինձ ասելու, թե ի՛նչ կարող եմ
ունենալ իմ սեփական տանը»:
Օրենքն
ասում է՝
Տանտերը չի կարող կառավարել իր վարձակալների կրոնական պաշտամունքը, ցորչափ այս
պաշտամունքները չեն խանգարում ուրիշ վարձակալների իրավունքները և չեն խախտում
ուրիշ օրենքներ: Հրահանգել՝ որ վարձակալը վար առնի որևէ կրոնական սեղան,
խորհրդանշան կամ արվեստի գործ, դա կրոնական խտրականության տեսակ է և որպես
այդպիսին արգելված է արդար բնակարանավորման օրենքներով: Կրոնական խտրականության
ուրիշ ձևեր են վարձակալներին ասելը, որ չեն կարող հագնվել կրոնքին առնչվող
գլխաշորեր, արգելել՝ որ վարձակալները ցուցադրեն կրոնականորեն պահանջվող
խորհրդանշաններ իրենց բնակարանի մուտքին, և ինչ-որ կրոնքի թույլատրել հասարակաց
վայրերում ցուցադրել կրոնական զարդեր, նույն ժամանակ արգելելով ցուցադրումը
ուրիշ կրոնքի զարդերի:
Թույլատրելի միակ կրոնական խտրականությունն այն է, երբ շենքը սեփականությունն է
կրոնական հաստատության և տարածքը վարձով է տրվում միայն իր սեփական անդամներին:
Այսուհանդերձ, կրոնքը չի կարող լինել այնպիսին, որ սահմանափակի
անդամակցությունը ցեղի, գույնի կամ ազգային ծագման հիմքի վրա:
Ի՞նչ անել՝
Եթե
կարծում եք, որ խտրականություն է գործադրվում ձեզ դեմ՝ ձեր կրոնական
հավատալիքների, պաշտամունքի կամ ինքնության հիմքի վրա, մանրամասն օրագիր պահեք
ձեր տանտիրոջ հետ ձեր ունեցած փոխասացությունների վերաբերյալ, ներառյալ՝
ամսաթվերն ու ժամերը: Կարող եք գանգատ ներկայացնել:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Չորս
տարի առաջ ինձ դուրս են արել մի բնակարանից՝ որպես հետևանք մի վատ
վարվեցողության, որը պատահել էր, երբ ես դեղեր փոխելու գործընթացում էի
գտնվում: Անցնող երեք տարիներին իմ վիճակն եղել է խիստ կայուն և ներկայումս նոր
բնակարան եմ որոնում: Հիմա որ իմ վիճակը կայուն է, ես երբեք չեմ կրկնի այդ վատ
վարվեցողությունը: Ինչպե՞ս կարող եմ սա բացատրել, երբ բնակարանի համար դիմում
եմ ներկայացնում և տանտերը ինձ հարց է տալիս իմ վարձակալական պատմության
մասին»:
Օրենքն
ասում է՝ Տանտերերին
թույլատրվում է ունենալ մի ընդհանուր քաղաքականություն՝ իրենց սեփականությունը
վարձու չտալու վարձակալների, ովքեր հեռացվել են անցյալում: Այսուհանդերձ, արդար
բնակարանավորման օրենքները պահանջում են, որ տանտերը ցանկանա անտես առնել որոշ
կանոնակարգեր՝ եթե այդ կանոնակարգերը անտես առնելու մերժումը գործնապես անձին
արգելում է բնակվել իր հաշմանդամության պատճառով: Հետևաբար, չնայած տանտերն
իրավունք ունի երաշխավորվելու, որ դիմողը կլինի լավ վարձակալ, նրանից սպասվում
է, որ հաշմանդամ անձին թույլատրի իր լավ վարձակալ լինելու մասին այլընտրանքային
միջոցներ՝ եթե հաշմանդամության հիմքի վրա հեռացման պատմությունը անհրաժեշտ է
դարձնում այդպիսի մոտեցումը: Բնակարանի համար դիմող հաշմանդամ անձին, հետևաբար,
հնարավորություն պետք է տրվի բացատրելու իր վարձակալական պատմությանը
վերաբերվող որևէ բացասական տեղեկություն, որի պատճառն է իր հաշմանդամությունը,
և խնդրելու, որ ոչ-անցյալ-հեռացումների խիստ քաղաքականությունը անտես առնվի իր
դեպքում՝ որպես տրամաբանական հարմարություն:
Ի՞նչ
անել՝
Ձեր
կացությունը բացատրեք ձեր նոր տանտիրոջ: Բացատրեք, որ ձեր հաշմանդամությունը
ձեզ մղել է կատարելու անպատշաճ բաներ, որոնք առաջնորդել են ձեզ հեռացնելուն,
բայց այժմ դուք ստանում եք պատշաճ բուժում, ուստի անցյալ գործողությունները
դժվար թե կրկնվեն: Թերևս ձեզ հարկավոր լինի նամակ ներկայացնել ձեր բժշկի,
թերապևտի կամ հասարակական աշխատողի կողմից, հաստատելու համար ձեր վիճակը:
Հատկապես օգտակար կլինի, եթե նամակ ներկայացնեք ձեր նախկին տանտիրոջից, որը
բացատրի, որ դուք ընդհանրապես լավ վարձակալ եք եղել, բացառությամբ
հաշմանդամությանը առնչված միջադեպերի, որոնք հանգեցրել են ձեզ հեռացնելուն:
Եթե
տանտերը շարունակի բնակարանը մերժել ձեզ համար, կարող եք գանգատ ներկայացնել:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
«Իմ
տարեց մայրը այրիացավ անցած տարի և շարունակում է իր խոր վիշտը: Նա եկել է իմ
ընտանիքի հետ բնակվելու համար, բայց չի ուզում հեռանալ իր անկողնից և ասում է,
որ չի ուզում ապրել: Իմ զավակը ինձանից խնդրում է, որ կատու առնեմ նրա համար,
որպեսզի բարձրացնեմ իր տրամադրությունը, որովհետև թվում է, որ նրա
տրամադրությունը բարձրանում է, երբ իմ զավկի ընկերը իր կատուն այցի է բերում:
Բայց մեր տանտերը ընտանի անասուններ չի թույլատրում և ես չեմ ուզում հեռացվել:
Ես ցավում եմ իմ մոր տառապանքը տեսնելով: Ի՞նչ կարող եմ անել»:
Օրենքն
ասում է՝
Ձեր մայրը թերևս տառապում
է ընկճվածությունից (դեպրեսիա), որը մի շատ սովորական և բուժելի հոգեկան
հաշմանդամության տեսակ է: Հնարավոր է, որ զգացական նեցուկի կենդանին մեծապես
օգտակար լինի նրան: Օրենքը ճանաչում է, որ երբեմն անձին հարկավոր է ինչ-որ
կենդանու ներկայության նեցուկը՝ իր զգացական առողջության համար, ինչպես որ
ուղեցույց շունը հարկավոր է կույր անձին: Ինչպես որ օրենքը տանտիրոջից
պահանջում է թույլատրել, որ տեսողության կամ լսողության խանգարում ունեցող
վարձակալը պահի ծառայողական շուն, այնպես էլ արդար բնակարանավորման օրենքները
ճանաչում են, որ որոշ հաշմանդամ անձանց հարկավոր են զգացական նեցուկի
կենդանիներ: Զգացական նեցուկի կենդանիները անհրաժեշտ չէ, որ հատուկ մարզումի
ենթարկված լինեն, գրանցված կամ վկայված լինեն, և դրանց հետ սովորական ընտանի
կենդանիներից տարբեր են վարվում արդար բնակարանավորման օրենքի ներքո: Չնայած
տանտերն իրավունք ունի ընտանի կենդանի չթողնելու քաղաքականության, արդար
բնակարանավորման օրենքների ներքո տանտերը պարտավոր է բացառություն անել և
թույլատրել զգացական նեցուկի կենդանին որպես տրամաբանական հարմարություն,
որպեսզի հաշմանդամ անձին թույլատրի մնալ իր տանը երբ դա անհրաժեշտ է (և
տրամաբանական): Սա շատ սովորական տրամաբանական հարմարություն է:
Ի՞նչ
անել՝
Որպեսզի
արտոնություն ստանաք ձեր մոր համար, որ կատու պահի, նրան տարեք թերապևտի՝
արժևորման ենթարկվելու նպատակով: Եթե թերապևտը համաձայնվի, որ ձեր մայրը
ընկճված է, թերապևտից խնդրեք, որ գրի մի նամակ, նշելով, որ ձեր մայրը բուժման է
ենթարկվում հոգեկան հաշմանդամության համար և որ թերապևտը հանձնարարել է, որ նա
ունենա իր հետ բնակվող կատու՝ որպես զգացական նեցուկ: Այնուհետև ինքներդ գրեք
մի նամակ, ստորագրված և թվագրված, խնդրելով, որ տանտերը ձեր մորը թույլատրի
որպես տրամաբանական հարմարություն պահել զգացական նեցուկի կենդանի՝ համաձայն
արդար բնակարանավորման օրենքների: Նամակի պատճենը պահեք ձեր թղթածրարում:
Եթե
ձեր տանտերը մերժի ձեր խնդրանքը, կարող եք գանգատ ներկայացնել:
ԱՄՆ
Բնակարանավորման
և
Քաղաքաշինության
Բաժանմունքին
(HUD)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800) 669-9777
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
www.hud.gov/offices/fheo/online-complaint.cfm
Կալիֆորնիայի
Արդար
Աշխատանքի
և
Բնակարանավորման
Բաժանմունքին
(DFEH)
գանգատ
ներկայացնելու
համար
զանգահարեք
(800)
884-1684
համարով
կամ
սեղմեք
այստեղ՝
http://www.dfeh.ca.gov/Complaints_FileComplaint.htm
Վերադարձեք
էջի
ճակատը
|